Դեցիմուս Յունիուս Յուվենալիս անունով մի հռոմեացի պոետ կար, որ վեր էր հանում ու ծաղրում հանրության և իշխանությունների արատները: Վերոնշյալ «Հաց և կրկես» արտահայտությունը նրան է վերագրվում:
Վիքիպեդիան Յուվենալիսի վերոնշյալ արտահայտությանը հետևյալ բացատրությունն է տալիս:
Քաղաքական համատեքստում այս արտահայտությունը նշանակում է հանրային հավանություն ստանալ ոչ թե հանրային ծառայության կամ հանրային քաղաքականության գերազանցության միջոցով, այլ հանրությանը մոլորեցնելու, շեղելու, բնակչության ամենաանմիջական կամ բիոլոգիական պահանջմունքները բավարարելու միջոցով: Յուվենալիսը սկզբնապես այն օգտագործել է հասարակ մարդկանց «եսասիրությունը» և նրանց կողմից ավելի էական խնդիրների անտեսումը դատապարտելու համար: Արտահայտությունը ենթադրում է հանրության (բնակչության) քայքայում կամ իրենց քաղաքացիական պարտքին՝ որպես առաջնահերթություն, անտեղյակություն:
Քիչ թե շատ ուղեղ ունեցող մարդը հասկանում է, թե ինչ են անում օրվա իշխանությունները մեր հանրության հետ: Այլ հարց է, թե վերոնշյալների կշիռ որքան է ընդհանուրում:
Հովհաննես Ավետիսյան